
Բայրամովն իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացում առկա խնդիրների մասին
ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Օրակարգում ներառված են եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ իր իսրայելցի գործընկերոջ հետ մտքերի լայն փոխանակում է ունեցել երկկողմ և բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ։
Բայրամովն իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է նաև «տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցման» և խաղաղության օրակարգի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում՝ խաղաղությանն ուղղված գործընթացում առկա խնդիրների մասին։