19 Մայ
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը

Ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը

Ապրիլի 10-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները երկրորդ անգամ կհանդիպեն Ստամբուլում՝ փորձելու առաջընթաց գրանցել մեր երկկողմ առաքելությունների աշխատանքի հետագա կայունացման գործում․ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։

«Օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չկան, և Ուկրաինան օրակարգում չէ, բացարձակապես օրակարգում չէ։ Այս բանակցությունները կենտրոնացած են բացառապես մեր դեսպանատների աշխատանքի վրա, այլ ոչ թե ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների կարգավորման վրա, ինչը կարող է տեղի ունենալ, ինչպես արդեն նշել ենք, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումից հետո»,- ասել է նա։

 

Ռազմագերիներ