09 Մայ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆլորիդայում ոստիկանության ծառայողի որդին կրակ է բացել մոր նախկին ծառայողական զենքից․ կան զոհեր ու վիրավորներ

Ֆլորիդայում ոստիկանության ծառայողի որդին կրակ է բացել մոր նախկին ծառայողական զենքից․ կան զոհեր ու վիրավորներ

Ֆլորիդայի պետական համալսարանում ոստիկանության ծառայողի որդին կրակ է բացել մոր նախկին ծառայողական զենքից, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, վիրավորվել՝ վեցը․ գրում է BBCն՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Կասկածյալը՝ 20-ամյա Ֆենիքս Իկները, նույնպես Ֆլորիդայի պետական համալսարանի ուսանող է։

Ոստիկանությունը կարծում է, որ զինված անձը՝ Լեոն շրջանի շերիֆի տեղակալի որդին, գործել է միայնակ։ Նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ:

Իկների հարձակումից հետո, ոստիկանները կրակել են նրա վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերը ուսանողներ չեն, սակայն նրանց ինքնությունը չի հաղորդվում:

 

Ռազմագերիներ