28 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստանձնած պարտավորությունները խախտելն ԱՄՆ-ի քաղաքականության մաս է դաևձել․ Իրանի ԱԳՆ

Ստանձնած պարտավորությունները խախտելն ԱՄՆ-ի քաղաքականության մաս է դաևձել․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները երկրի հարավայում գտնվող մի շարք օբյեկտներին՝ դրանք որակելով որպես ՄԱԿ-ի կանոնադրության և Իրանի ու ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հուշագրի կոպիտ խախտում։

Գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հարգում իր միջազգային պարտավորությունները, իսկ պարտավորությունները խախտելը դարձել է այդ երկրի քաղաքականության մաս։

Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կատարել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պարտականությունները։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իրանը վճռական է պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026