
Քաշքշուկ՝ խորհրդարանում. Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախագծի քննարկմանը կրքերը թեժացան
Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախագծի քննարկման ընթացքում:
Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսել են բղավել, փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել, որից հետո սկսել են քաշքշել միմյանց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյան հրել է Գեղամ Մանուկյանին, ինչից հետո էլ խմբակցությունների միջև լարվածությունն աճել է:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո ԱԺ նիստը վերսկսել է։