25 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Իրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել Գագիկ Ծառուկյանին ուղղված աջակցության և զորակցության հայտարարություններով․ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Նրանք ընդգծում են, որ Իրանի քաղաքացի հանդիսացող երկու խարդախ գործարարների շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է ստվերի հայ-իրանական դարավոր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները։

Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համոզմամբ՝ անհատների գործողությունները չեն կարող վտանգի տակ դնել այն ամուր կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Հայաստանի և Իրանի միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու մարդկային մակարդակներում», – նշել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026