
Փաշինյանը բանակցություններ է վարում մարդկանց հետ, ովքեր կարող են լինել կաթողիկոսներ․ Արա Աբրահամյան
Հայ Առաքելական Եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փնտրում է նոր կաթողիկոսի թեկնածու և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ․ РИА Новости-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կարող են լինել կաթողիկոսներ Փաշինյանը համոզում է նրանց՝ նշելով, թե Եկեղեցու դեմ հանդես գալով նրանց համար ամեն ինչ կանեն», – ասել է Աբրահամյանը։
Միաժամանակ ՌԴ հայերի միության նախագահը վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի հաջողի, քանի որ եկեղեցին ուժեղ է։ «Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում Դա նրա գործը չէ, թե ով է կաթողիկոսը։ Նա ընտրված անձ է։ Ասելու բան ունեի՞ր, ասացիր, հիմա նրանք կորոշեն։ Սա թյուրըմբռնում է առաջացնում բոլոր հայերի շրջանում», – կարծում է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն առաջնորդվում է այն վախով, որ եկեղեցին ընտրությունների ժամանակ կհամախմբի իր դեմ արտահայտվողներին։
«Իհարկե, նա վախենում է, որ եկեղեցին կմիավորի հայերին և կասի՝ մի՛ քվեարկեք Փաշինյանի օգտին», – նշել է Արա Աբրահամյանը։