31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն դեռևս չի իրականցնել ԵԽ-ի առաջարկներն արցախցիների ինտեգրման ռազմավարություն ընդունելու վերաբերյալ․ ECRI

ՀՀ-ն դեռևս չի իրականցնել ԵԽ-ի առաջարկներն արցախցիների ինտեգրման ռազմավարություն ընդունելու վերաբերյալ․ ECRI

Եվրոպայի խորհրդի անկախ փորձագիտական մարմին՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) հրապարակել է իր եզրակացությունները Հայաստանի կողմից 2023 թվականին տրված առաջարկությունների կատարման վերաբերյալ:

Այդ ժամանակ ՀՀ իշխանություններին տրված առաջնահերթ առաջարկությունը եղել է հասարակության մեջ բազմազանության և հանդուրժողականության կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ զբաղվելը։ Իշխանություններին խորհուրդ էր տվել Մարդու իրավունքների պաշտպանի և տարբեր ծագում ունեցող քաղաքացիական հասարակության համապատասխան ներկայացուցիչների, այդ թվում՝ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների հետ համագործակցությամբ կոնկրետ գործողությունների իրականացնել՝ ռասիստական և ԼԳԲՏԻ-ֆոբիկ ատելության խոսքի, ատելության հողի վրա հիմնված բռնության և խտրականության կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով։ ECRI-ն նշում է ձեռնարկված ջանքերը և ձեռնարկված նախնական քայլերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության 2023-25 թվականների ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում, սակայն եզրակացնում է, որ իր առաջարկությունը միայն մասամբ է իրականացվել։

Հայաստանի համար երկրորդ առաջնահերթ առաջարկությունն էր ընդունել ինտեգրման ռազմավարություն՝ ուղեկցվող համապատասխան ֆինանսական ռեսուրսներով և կարողությունների զարգացմամբ՝ փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների համար արդյունավետ աջակցության գործողություններ ապահովելու համար։ ECRI-ն Հայաստանի իշխանությունների կողմից տեղեկացվել է մի շարք գործողությունների մասին, որոնք ձեռնարկվել են՝ արձագանքելու աննախադեպ մարդասիրական մարտահրավերին, որը պայմանավորված էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 արցախցի հայերի լայնածավալ տեղահանմամբ։ Այդուամենայնվիվ, ECRI-ն եզրակացնում է, որ ներկայիս իրավիճակում իր առաջարկությունը դեռևս չի իրականացվել։

Ռազմագերիներ