09 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիասթափվելը հավասարազոր է դավաճանության․ Արթուր Վանեցյանը՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքների մասին

Հիասթափվելը հավասարազոր է դավաճանության․ Արթուր Վանեցյանը՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքների մասին

Հիասթափվելը հավասարազոր է դավաճանության․ իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքում նախօրեին անցկացված ընտրությունների արդյունքներին, գրել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցեց «Հայրենիք» կուսակցությանը և մեր համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։

Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա միևնույն ժամանակ կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:

Մենք չունենք ո՛չ իրավունք, ո՛չ էլ ժամանակ հիասթափվելու։

Իմ կարծիքով՝ հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:

Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։

Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքն իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը մեր չքվեարկող քաղաքացիների՝ նրան ընծայված նվերը»,- գրել է նա:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026