
Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին, «զբաղված» է․ Քրիստինե Վարդանյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է․ իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Բնական է: Հո ՔՊ-ի հրավիրած լսումները չե՞ն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ ու ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։
Հո հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց չէ՞, որ Աննա Վարդապետյանը շտապի ԱԺ։
Մի խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողներ չկան»,- գրել է նա։


