27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան թույլ չի տա իր նեղուցով նավեր տեղափոխել Ուկրաինա

Թուրքիան թույլ չի տա իր նեղուցով նավեր տեղափոխել Ուկրաինա

Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ականորսիչ նավերը տեղափոխել Ուկրաինա, որոնք երկրին են նվիրաբերվել Մեծ Բրիտանիայի կողմից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 1936 թվականից ի վեր Թուրքիան անաչառ և խստորեն կատարել է Մոնտրյոյի կոնվենցիան և պահպանել սկզբունքային դիրքորոշում այս պատերազմի ողջ ընթացքում՝ կանխելու լարվածության սրումը Սև ծովում։
«Մեր դաշնակիցները տեղեկացվել են, որ Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային նվիրաբերված ականորսիչ նավերը չեն կարողանա թուրքական նեղուցներով անցնել Սև ծով, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թ-ի փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։