
Ղարաբաղի շարժումը ՀՀ-ին չի ծառայել, հպարտ եմ, որ երկիրը դուրս եմ բերել թակարդից․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Այնպիսի բան է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանե՞ն։ Այսօր հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ։ Եթե «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի, կասեի՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները։
- Չեմ կարծում, թե մենք Ստեփանակերտի եկեղեցու ավերումը կդարձնենք միջազգային քննարկումների առարկա՝ պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք։
- Ղարաբաղի շարժումը չի ծառայել ՀՀ-ին, հպարտ եմ, որ մեր երկիրը դուրս եմ բերել թակարդից։
- Չկա կարգավորում, որ ՀՀ-ում հոգևորականները դուրս են օրենքի դաշտից։ Եթե բոլոր քաղաքացիները եկամտահարկ են վճարում, հոգևորականներն էլ պետք է վճարեն։
- Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, բայց չհայտարարեցի, թե հաշտ եմ այդ որոշման հետ։ Ես բնականաբար նաև ջանքեր եմ գործադրել, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։
- Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է։ Ընդ որում՝ ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականը։
- Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է։ Այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստանով»։


