
Լևոն Զուրաբյանն ABC Media-ի խնդրանքով արձագանքել է Տեր-Պետրոսյանի դաշնակցական լինելու Փաշինյանի պնդմանը
«Հայաստանի պատմության մեջ մեր երկրին ամենամեծ վնասը տված մարդու գնահատականը ո՞նց կարելի է լուրջ ընդունել»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի՝ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որում վերջինս պնդել է, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն դաշնակցական է։
«Հեղափոխությունից հետո պարզվեց, որ Լևոն Տեր Պետրոսյանը ամենաիսկական դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջողակ և ամենաանհաջող դաշնակցականը»,-ասել էր Փաշինյանը։


