Էրդողանը թույլ չի տվել Մակրոնին հատել հայ-թուրքական փակ սահմանը․ ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի հետ բանակցություններից հետո թույլ չի տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հատել իր երկրի ցամաքային սահմանը Հայաստանից․ հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մակրոնը, որը մայիսի 3-5-ը պետական այցով գտնվում էր Երևանում՝ մի շարք միջոցառումների մասնակցելու համար, պլանավորում էր «քաղաքականապես խորհրդանշական» ժեստ անել՝ այնտեղից գնալով Թուրքիա՝ անցնելով փակ ցամաքային սահմանն Էրդողանի հետ հանդիպելու համար։
Մի քանի տեղեկացված աղբյուրներ հայտնել են, որ այցը նախապես համաձայնեցված էր որոշ թուրք պաշտոնյաների հետ։ Սակայն, երբ հարցը բարձրացվել է Թուրքիայի պետության ղեկավարի մակարդակով, իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ քննարկումներից հետո, նա մերժել է Մակրոնին։
«Իր ձախողված արտաքին քաղաքականության միջազգային քննադատության ֆոնին՝ Մակրոնը, հավանաբար, հույս ուներ Հայաստանից Թուրքիա ուղևորությունը վերածել իր դիվանագիտական ազդեցության ցուցադրման: Ֆրանսիայի նախագահի կողմից ավելի քան 30 տարի փակ թուրք-հայաստանյան սահմանի հատումը կարող էր լինել երրորդ կողմի կողմից երկկողմանի հաղորդակցությունները բացելու աննախադեպ օրինակ»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


