08 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հեղափոխությունից» հետո 8 տարվա ընթացքում շահել է միայն մի խմբակ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

«Հեղափոխությունից» հետո 8 տարվա ընթացքում շահել է միայն մի խմբակ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

8 տարի առաջ այսօր այստեղ իշխանության եկավ մի մարդ, որն այդքան բան խոստանալուց հետո երկիրը պարտության տարավ։ Մենք վերադառնալու ենք այստեղ մեկուկես ամսից, և սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը․ այսօր ԱԺ շենքի դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նրա ճեպազրույցը՝ կետերով․

  • «Հեղափոխությունից» հետո 8 տարվա ընթացքում շահել է միայն մի խմբակ, իսկ հայ ժողովուրդն ինչի հասել է, հասել է իր աշխատանքի շնորհիվ։
  • Մեր երկիրն ունի շատ քիչ առևտրային գործընկերներ։ Մի քանի նկարի համար ռիսկի տակ ենք դնում մեր առևտրային հարաբերությունները դաշնակցի հետ։ Շոուն լավ բան է, եթե այն վատ գին չի ունենում։
  • Պետք է ուսումնասիրենք՝ կերե՞լ է, թե՞ չէ, դատարանը թող պարզի դա, նաև այն, թե մի տոննա՞ է կերել, թե՞ ոչ․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանին դատի տալու Փաշինյանի հայտարարության մասին, երբ գործարարն ասել էր, թե Փաշինյանը Չինաստանում «հալյուցինացիաներ» առաջացնող սունկ է կերել և իր հետ 1 տոննա բերել։
  • Ընդդիմադիր հայացք ունեցողնե՛ր, ժողովո՛ւրդ ջան, այս մարդկանց ճամփել է պետք։ Պիտի միասին ճամփենք էս մարդկանց, իրենք կռիվ են մտցնում, պիտի՛ փոխենք։
  • ԱՄՆ այս իշխանությունների հետ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում աշխատանքի։
  • Պետք է հասկանանք՝ մեկ տարի հետո Ֆրանսիայի ղեկավարն ով է լինելու։ Բայց ՀՀ-ի ղեկավարը չի կարող Ֆրանսիայի ղեկավարի հետ բարեկամ չլինել, սա 2 ազգերի ձիրքն է, ու դա ոչ ոք չի կարող ոտնատակ տալ։ Մենք միայն զարգացնելու ենք հարաբերությունները։
  • Փաշինյանը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվեց՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026