
Կարգալույծ եպիսկոպոս Արման Սարոյանը բանկային հաշիվներով գործարքներ է կատարում․ փաստաբան Արա Զոհրաբյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկ արված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը, բանկային հաշիվներով գործարքներ է կատարում։ Եվ հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղը՝ իրավունք է տվել, և Արման Սարոյանը հաշիվներից 15 մլն դրամ է դուրս գրել․ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի ու կատարվող անօրինությունների վերաբերյալ այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք մտավախություն ունենք, որ կարող է գանձումները շարունակվեն։ Հարկադիր կատարողը կատարել է Սարոյանի քմահաճույքներն ու դարձել է նրա անհատական աշխատակիցը»,- ասաց նա։


