18 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտնել է Իրանի վրա հարձակումը «հետաձգելու» մասին

Թրամփը հայտնել է Իրանի վրա հարձակումը «հետաձգելու» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում էր վերսկսել Իրանի վրա հարձակումները, սակայն մտափոխվել է՝ ընդառաջելով արաբական մի շարք պետությունների առաջնորդների խնդրանքին։

Ըստ Թրամփի՝ Կատարի էմիրը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը համոզել են նրան հետաձգել հարձակումը։

Ինչպես Թրամփը գրել է TruthSocial սոցցանցի իր էջում, դաշնակից երկրների առաջնորդները խնդրել են նրան «հետաձգել Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակումը», որը պիտի տեղի ունենար վաղը։

«Վերոնշյալ առաջնորդների նկատմամբ հարգանքից ելնելով՝ հանձնարարել եմ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Միացյալ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դանիել Քեյնին և Միացյալ Նահանգների զինված ուժերին, որ մենք չենք իրականացնի վաղվա համար նախատեսված հարձակումն Իրանի վրա, բայց նաև հանձնարարել եմ նրանց ցանկացած պահի պատրաստ լինել Իրանի վրա լիարժեք հարձակման, եթե չհաջողվի հասնել ընդունելի համաձայնագրի», – հավելել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026