29 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը․ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում։

«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ մեր երկրների և մեր տարածաշրջանի համար տնտեսական կայունության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից ելնելով։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի վրա», – նշել է հայ պաշտոնյան։

ՀՀ փոխվարչապետը նաև ընդգծել է արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը միության անդամ պետությունների տնտեսությունների համար։ Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ հայտարարությունն այս թեմայով կարևոր քայլ է, քանի որ արհեստական բանականության ներդրումը դառնում է տեխնոլոգիական ինքնիշխանության և մրցունակության բարձրացման հիմնական գործոն։

Գրիգորյանն առևտրի և ծառայությունների ազատականացումը նշել է որպես ինտեգրման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Նա ընդգծել է ազգային կանոնակարգերի հետագա գործնական ներդաշնակեցման անհրաժեշտությունը՝ կանխատեսելիությունը, թափանցիկությունը և բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ապահովելու համար։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը։

Փոխվարչապետը նշել է, որ այս առումով Երևանը ողջունում է համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմները գյուղատնտեսության ոլորտի վրա տարածելու մասին արձանագրության ստորագրումը։

«Սա, անկասկած, կնպաստի համագործակցության աճին և միության շրջանակում պարենային անվտանգության ամրապնդմանը», – նշել է Մհեր Գրիգորյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026