
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին. տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։
Ռմբակոծության է ենթարկվել նաև Սանայի միջազգային օդանավակայանը։