ABCMEDIA
Օղակաձև այգում մի շարք սրճարաններ կքանդվեն

Օղակաձև այգում մի շարք սրճարաններ կքանդվեն

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշել է, որ վերոհիշյալ տարածքների սրճարաններն ու տարաբնույթ շինություններ կքանդվեն։ Այդ թվում՝ «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» և այլ շինություններ, կրպակներ:

«Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,-ասված է հայտարարության մեջ: