05 Հոտ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց կա. Արարատ Միրզոյանի ասուլիսի կարևոր կետերը

Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց կա. Արարատ Միրզոյանի ասուլիսի կարևոր կետերը

  •  Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգ այս պահին էլ առկա է։
  • Ալիևի վերջին հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց պահանջներ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
  • Ուղիղ կապ կա ոչ միայն Փաշինյանի և Ալիևի վարչակազմերի միջև, այլև արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների։ Խաղաղության համաձայնագրի առաջարկների փոխանակումը, օրինակ, տեղի է ունենում ԱԳՆ-ի միջոցով։ 
  • Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները։ Որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել։ 
  • Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է հետընթաց նկատվում։
  • Հետընթաց կա արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից։
  • Ադրբեջանի նախագահը հղում էր անում 1918-20 թթ. ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ 
  • Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։