ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 24-ին սաստիկ բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում նույնպես ձյան առատ տեղումներ են։ Սպասարկող կազմակերպությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն։