Փակ է Վարդենյաց լեռնանցքը․ Թալինի տարածաշրջանում մառախուղ է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ այս մասին տեղեկացրել է փրկարար ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան – Ջրաբեր, Վեդի – Լանջառ, Ալափարս – Չարենցավան, Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհները և Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թալինի տարածաշրջանում մառախուղ է: