22 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիացի ֆերմերների ակցիաների պատճառով Փարիզում որոշ ապրանքների սղություն է

Ֆրանսիացի ֆերմերների ակցիաների պատճառով Փարիզում որոշ ապրանքների սղություն է

Ֆրանսիայում մի քանի օր է ֆերմերները բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհությունը կապված է դիզվառելիքի գների բարձրացման, Ուկրաինայից հացահատիկի ներկրման և բյուրոկրատիայի պատճառով եկամտի անկման հետ։

 

Ֆերմերները պարբերաբար տասնյակ մայրուղիներ են արգելափակոմ, որն արդեն ազդել է նյութատեխնիկական ապահովման վրա։ Ձերբակալվել է 100-ից ավել ֆերմեր, արգրավվել է նաև նրանց տեխնիկան։

 

Ֆերմերների բողոքի ակցիաները վերջերս մեծ թափ են ստացել Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս: Գործադուլներ են Իտալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Դանիայում և Գերմանիայում։

 

Գերմանացի ֆերմերները ցույցերի ընթացքում վանկարկում են «Գերմանիային ընտրություններ են պետք»: Իրենց ծնողներին աջակցելու համար երեխաները խաղալիք տրակտորներով դուրս են եկել Ստրասբուրգի փողոցներ։

 

Այս ամենին զուգահեռ ֆրանսիական լրատվականները հայտնում են, որ վաճառքի կենտրոններում, արդեն կա որոշ ապրանքների սղություն։ Հիմնական պատճառը մայրուղիների երթևեկության խափանումներն են, որոնք արգելափակված են բողոքող ֆերմերների կողմից, ինչպես նաև պահեստների շրջափակման պատճառով։