25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փլատակների տակից դուրս բերվածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Փլատակների տակից դուրս բերվածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից մանրամասներ են հայտնել այսօր Երևանի Նոր Արեշ թաղամասում փլատակների տակից դուրս բերված քաղաքացիների վիճակի մասին։

«Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր»,- հայտնում են ՆԳՆ-ից։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այսօր ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-ր փողոցում տեղի է ունեցել պայթյուն: