
ՇՀԿ+ գագաթնաժողովում Փաշինյանի հայերեն ելույթը վկայում է քաղաքական ենթատեքստի առկայության մասին․ փորձագետ
Նիկոլ Փաշինյանը, որը ՇՀԿ+ գագաթնաժողովում միակն էր, որ ելույթ չունեցավ ռուսերեն, հետքայլ կատարեց եվրասիական ինտեգրացիայից և ԱՊՀ-ին ապագա մասնակցությունից․ ТАСС-ի հետ զրույցում նշել է «Օյ Օրդո» (Մտքի կենտրոն) փորձագիտական նախաձեռնությունների ղրղզական կենտրոնի ղեկավար Իգոր Շեստակովը։
«ՇՀԿ+ գագաթնաժողովում պետական լեզվով Նիկոլ Փաշինյանի ելույթը ցույց է տալիս, որ ՀՀ առաջնորդը ևս մեկ հետքայլ կատարեց եվրասիական ինտեգրացիայից և, հնարավոր է, ԱՊՀ-ին ապագա մասնակցությունից։ Ռուսերենը ՇՀԿ-ի ամբողջ շրջանակի պաշտոնական լեզուն է», – նշել է նա։
Մասնագետի խոսքով՝ Փաշինյանը «գերազանց տիրապետում է ռուսերենին», իսկ նրա հայերեն ելույթը խոսում է քաղաքական ենթատեքստի առկայության մասին։
«Վերջերս Երևանը ձգտում է անդամակցել Եվրամիությանը։ Եվ կարծում եմ, որ այսպես է ՀՀ վարչապետը որոշել լրացուցիչ միավոր վաստակել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին», – նշել է նա։
Փաշինյանը Բիշքեկում անցկացված ՇՀԿ+ գագաթնաժողովում միակ ԱՊՀ առաջնորդն էր, որ ռուսերեն ելույթ չի ունեցել։ Նախկինում ավանդաբար նա ռուսերեն է խոսել նման միջոցառումների ժամանակ։


