
Էրդողանը Պուտինին վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է անել ամեն բան՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է անել ամեն բան՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան հանձնառու է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Մենք և պարոն Պուտինն ակնկալում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացը սկսվի հնարավորինս շուտ, և որ խաղաղություն տիրի», – Ղրղզստանից վերադառնալուց հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Պուտինը գոհ չէ հակամարտությունից։
«Պուտինը գո՞հ է դրանից։ Ո՛չ։ Նա նաև ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կավարտվի խաղաղ ճանապարհով։ Մենք պարոն Պուտինին հստակեցրել ենք, որ պատրաստ ենք անել ամեն ինչ խաղաղության համար։ Մենք պատրաստ ենք ամեն ջանք գործադրել այս նպատակին հասնելու համար», – հայտարարել է Էրդողանը։


