02 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի շատ աշխատանք, ավելի քիչ գումար․ ի՞նչ է կատարվում համընդհանուր ապահովագրության համակարգում

Ավելի շատ աշխատանք, ավելի քիչ գումար․ ի՞նչ է կատարվում համընդհանուր ապահովագրության համակարգում

Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգում ֆինանսական խնդիրների մասին ահազանգում են բժիշկներն ու բուժհաստատությունների ղեկավարները։ Նրանց խոսքով՝ համակարգի ներդրմամբ աշխատանքի ծավալն ավելացել է, մինչդեռ բժշկի մեկ այցելության դիմաց վճարը 6 հազարից նվազել է մինչև 3 հազար դրամ։

Ավելին՝ բուժկենտրոններից պահանջում են վերադարձնել նախկինում կատարված և արդեն վճարված աշխատանքների համար փոխանցված գումարները։ Փորձեցինք պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարությունից և Համընդհանուր առողջության ապահովագրության հիմնադրամից, սակայն նախարարությունը պատասխանատվությունը փոխանցեց հիմնադրամին, իսկ հիմնադրամի տնօրենը մեր հետագա զանգերին չպատասխանեց։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ