
Ավստրալիան դատի կտա Facebook-ին, Instagram-ին, TikTok-ին, Snapchat-ին և YouTube-ին
Ավստրալիայի կապի նախարար Անիկա Ուելսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են դատի տալ Facebook-ին, Instagram-ին, TikTok-ին, Snapchat-ին և YouTube-ին:
Նախարարի խոսքով՝ այդ հարթակները չեն պահպանում մինչև 16 տարեկան օգտատերերի կողմից իրենց ծառայություններից օգտվելու՝ կառավարության սահմանած արգելքը․ գրում է Bloomberg-ը։
Որպես հարթակների դեմ դատական հետապնդման հիմք՝ նշվում են դեռևս այս տարվա հուլիսին հրապարակված ստուգումների արդյունքները՝ կապված հենց սոցցանցերի կողմից գործող արգելքի հնարավոր խախտումների հետ։ Ստուգումների արդյունքում պազրվել էր, որ անչափահասների մեծ մասը դեռևս կարողանում է մուտք գործել սոցցանցեր՝ տարիքային անբավարար վերահսկողության պատճառով։
Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն օրենսդրորեն արգելել է սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց կողմից: Օրենքը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին, պահանջում է, որ սոցիալական ցանցերի հարթակները ջնջեն անչափահասների հաշիվները և ներդնեն տարիքային ստուգում:
Ավստրալիայի փորձը դարձել է մոդել շատ այլ երկրների համար, որոնք կա՛մ արդեն ներդրել են նմանատիպ սահմանափակումներ, կա՛մ գտնվում են դա անելու գործընթացում։


