ABCMEDIA
Նախորդ կայարանը Մեղրի։ Մեղրու լքված կայարանը. ֆոտոշարք

Նախորդ կայարանը Մեղրի։ Մեղրու լքված կայարանը. ֆոտոշարք

Հայաստանում բոլորը սպասում են։ Բոլորն ու ամեն ինչ։ Սպասում են բոլորին ու ամեն ինչի։ Ինչպես այս կայարանը։ Երասխ, Օրդուբադ, Մեղրի Հորադիզ, Բաքու երկաթգծի մեղրու հատվածն է։ Երկաթգիծը վաղուց չկա, մնացել է ռելսի մի քանի կտոր ու այս լքված կայարանը, որն իր վերջին ուղևորից հետո սպասում է հաջորդին՝ չհասկանալով անգամ, որ հաջորդ ուղևորը կարող է աղետ բերել մի ամբողջ պետության։

 

Խորհրդային տարիների երբեմնի փառահեղ անցյալի լուռ վկան, որն իր փառահեղ անցյալից խոսում է հիշողությունների մնացորդներով, պաստառների կտորներով ու տոմսարկղի սեյֆով, որտեղից հաճախորդներին տոմս էր վաճառում անձամբ Նժդեհի դուստրը։ Ամեն դեպքում տեղացիներն այդպես են պատմում։

 

Աղվան Ասոյան