18 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ պատրաստվում մտնել նիկոլփաշինյանական իրավաբանության մեջ․ Տաթևիկ Սողոյանը չի պատրաստվում իրավական գործընթաց նախաձեռնել իր մայրիկի ու Փաշինյանի միջադեպի առնչությամբ

Չեմ պատրաստվում մտնել նիկոլփաշինյանական իրավաբանության մեջ․ Տաթևիկ Սողոյանը չի պատրաստվում իրավական գործընթաց նախաձեռնել իր մայրիկի ու Փաշինյանի միջադեպի առնչությամբ

Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքը, ընտանիքից շատերը բժիշկներ են, ինչպես մայրս, քեռիս, եղբայրս․․․ այսինքն՝ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ վաստակաշատ բժիշկների ընտանիքից եմ, վաստակաշատ պրոֆեսոր Յոլյանի ժառանգներից եմ․ իր ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ մեկնաբանելով այսօր Արաբկիր վարչական շրջանում իր մայրիկի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը։

«Ինձ շատ են հիմա զանգում, հարցնում՝ բա իրավական պրոցես սկսելո՞ւ եք։ Պատասխանեմ շատ պարզ և հստակ՝ ես ինքս՝ ունենալով երկու բարձրագույն իրավաբանական կրթություն, չեմ պատրաստվում մտնել այն նիկոլփաշինյանական իրավաբանության մեջ։ Ես այստեղ քրեաիրավական տարր չեմ տեսնում՝ առնվազն մայրիկիս դեմ ուղղված»,-ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ այդ աբսուրդի թատրոնին ժամանակ, ռեսուրս և նյարդեր տրամադրելու ցանկություն չունի․ «Որովհետև համոզմունք էլ չունեմ, որ առհասարակ այս տեսակ խոսույթները պետք է քրեական հետապնդման ենթարկվեն։  Դա իմ համոզմունքն է եղել, որը ես արտահայտել եմ մինչև այս միջադեպը, կարծում եմ՝ դրանից հետո ևս»։

«Այսինքն՝ ես ունեմ այն համոզմունքը, որ իրավաբանական համայնքը, և առաջին հերթին՝ ես էլ իմ անունից, չպիտի լեգիտիմացնենք այս իրավաբանության գահավիժումը դեպի աբսուրդության անդունդ։ Եվ, հետևաբար, նման գործընթացներ առնվազն իմ կողմից չեն նախաձեռնվելու։ Չեն նախաձեռնվելու նաև պատասխան, օրինակ, քաղաքացիական հայցեր զրպարտության և վիրավորանքի մասով»։

Ավելի վաղ Սողոյանի մայրը՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը լրագրողներին պատմել էր, թե ինչու է մոտեցել Նիկոլ Փաշինյանին և ինչ է ասել նրան։

Նրա խոսքով՝ իր քայլը պայմանավորված է եղել ոչ միայն անձնական ցավով, այլև հայրենիքի կորստի զգացումով։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026