
Ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութն իշխանության բեմադրությունն է․ Արտակ Բեգլարյան
Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանության կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների ու ընդդիմադիրների հանդեպ․ գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան:
Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար»,- նշել է նա։


