ABCMEDIA
Ներքին Հանդում ԵՄ առաքելությունը հասանելիություն չունի, ՌԴ-ն էլ միջադեպը չի կանխել. ԱԽ քարտուղարի հայտարարության առանցքային կետերը

Ներքին Հանդում ԵՄ առաքելությունը հասանելիություն չունի, ՌԴ-ն էլ միջադեպը չի կանխել. ԱԽ քարտուղարի հայտարարության առանցքային կետերը

  • Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխան տարբերակը։

 

  • ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն առաջիկայում, օրն ու վայրը դեռ հայտնի չէ:

 

  • ԵՄ առաքելությունը Ներքին Հանդում չունի հասանելիություն, այնտեղ հասանելիություն ունի միայն ՌԴն, որն էլ չի կանխել միջադեպը:

 

  •  Զորքերի հայելային հետքաշումը միշտ Հայաստանի օրակարգում է։ Փորձելու ենք Ադրբեջանի հետ այդ հարցում հասնել համաձայնության, որովհետև դա մի հարց է, որում անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության հասնեն։

 

  • Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։ Ադրբեջանին առաջարկել ենք, որ սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետև սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման տանել:

 

  • Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, ու դա կատարում ենք ամբողջողվին բաց։