20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
20 հոգով քաղաքի կենտրոնում Արցախի նախագահի մեքենայից մարդ ձերբակալելը հարցեր է առաջացնում. Սամվել Շահրամանյան

20 հոգով քաղաքի կենտրոնում Արցախի նախագահի մեքենայից մարդ ձերբակալելը հարցեր է առաջացնում. Սամվել Շահրամանյան

Դիմակավորված 20 հոգով քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է դա մեծ հարցեր է առաջանում. Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ուզում եմ մի բան էլ նշել, այս ամեն ինչը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա ու փակել էդ հարցը, բայց ինձ թվում է պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է լուծումներ գտնել՝ Արցախի խնդրի, արցախցիների հարցերի լուծման համար( Իմ կարծիքով մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»,-ասաց նա: