19 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է

Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով. «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։

 

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշման հետ, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների, իր իսկ բնորոշմամբ, որպես հանցագործություն անլուրջ ընդունելը»,– գրել է փաստաբանը։

 

Փաստաբանի խոսքով՝ տվյալ անձն անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի հետևանքը Բազեյանի` շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։

 

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր սեպտեմբերի 24-ն: ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով: