ABCMEDIA
Կարոտում եմ ընկերներիս ու մեր սարերը․ Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել ABCmedia-ին

Կարոտում եմ ընկերներիս ու մեր սարերը․ Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել ABCmedia-ին

ABCmedia-ն զրուցել է շախմատի Ամերիկայի  նոր գավաթակիր, Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն, շախմատի պատմության 4-րդ ամենաբարձր վարկանիշը գրանցած շախմատիստ Լևոն Արոնյանի հետ։ Հայ մարզիկն անցյալ շաբաթ հաղթանակով ավարտեց American cup-ը՝ 19 պարտիայում չկրելով ոչ մի պարտություն և մրցաշարում հաղթելով այնպիսի անվանի խաղացողների, ինչպիսիք են աշխարհի 2-րդ համար Ֆաբիանո Կարուանան և 8-րդ համար Ուեսլի Սո-ն, ում Լևոնը հաղթեց սուպերեզրափակչում։

-Լևո՛ն, առաջին խոշոր հաղթանակդ էր հայրենիքից հեռու, ի՞նչ զգացողություն ունեիր։

–  Իրականում առաջին հաղթանակը չէր, քանի որ Premier առաջնություն էլ եմ հաղթել 2023-ին։ Առհասարակ նման դեպքերում, երբ վարկանիշդ ընկած է լինում, վստահության պակաս է առաջանում, շախմատիստը մտածում է` գուցե թուլացե՞լ եմ։ Բայց այս առաջնությունից առաջ խաղացել էի Գերմանիայում, խաղացել էի բավականին հաջող, այնպես որ այդ անվստահության մթնոլորտի հետ կապված խնդիր չունեի:

  Ի՞նչն ես ամենաշատը կարոտում Հայաստանում։

 – Ամենաշատը կարոտում եմ ընկերներիս ու մեր սարերը։

-Ի՞նչ սպասենք Լևոն Արոնյանից հաջորդիվ, ի՞նչ մրցաշարի ես պատրաստվելու ու ո՞րն է հաջորդ նպատակդ։

Մոտակա ժամանակներս առաջնություններ չկան։ Նպատակների հետ կապված. պետք է պարապեմ, աշխատեմ ոճիս հղկման վրա, քանի որ այս առաջնությունը ցույց տվեց, որ երբ ագրեսիվ եմ խաղում, արդյունք է տալիս։ Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ։ Աշնանը արդեն շատ առաջնություններ կլինեն։

Զրուցեց Վարդան Պապիկյանը