Ի՞նչ փաստաթղթերով են Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը իրականացնում՝ պարզ չէ. Ազատության հարցմանը փոխվարչապետն է պատասխանում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։
«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից փոխանցել են՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են։
Արդյոք այդ տարածքների փոխանցումը քննարկվում է կոնկրետ քարտեզների հիման վրա, եթե այո, ապա ո՞ր թվականի քարտեզների, կա՞ն կոնկրետ ժամկետներ դրանց փոխանցման վերաբերյալ. հարցին գրասենյակից այսպես են պատասխանել։
« Հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրը դեռևս որոշված չէ»։