23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունները դավաճանում են իրենց ժողովրդին՝ խզելով հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հանուն արևմտյան նպատակների. Զախարովա

Հայաստանի իշխանությունները դավաճանում են իրենց ժողովրդին՝ խզելով հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հանուն արևմտյան նպատակների. Զախարովա

Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է իր ժողովրդին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն արևմտյան նպատակների․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախախովան։

«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և մյուս մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից։ Բայց հարցն այն է, որ նրանք չեն դավաճանում մեզ և ոչ էլ իրենց գործընկերներին, դաշնակիցներին, այլ դավաճանում են իրենց ժողովրդին»,- ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Todos Noticias պորտալի՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին հարցին, պատասխանել է, թե չի կարող կանխատեսել ապագան։ «Դա տարօրինակ է: Սովորաբար իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչները ոչ թե պարզապես կանխատեսում են ապագան, այլ նրանք են այն ստեղծում»,- նշել է Զախարովան: