27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների ուղիղ կեսը դժգոհ է իր կենսապայմաններից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել

Արցախցիների ուղիղ կեսը դժգոհ է իր կենսապայմաններից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել

Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու հակված 35%-ի մեծամասնությունը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը․ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻԴ Գեղամ Ստեփանյանը։

«Մեկ այլ կարևոր հանգամանք՝ հարցվածների ուղիղ կեսը դժգոհ է իր ապրելու պայմաններից, և կարծում եմ, որ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ դժոգոհություն է, և դա արտագաղթի մտքին հանգեցնող հիմնական գործոնն է։

Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև»,- գրել է Ստեփանյանը։