ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի հացադուլը պայքար է գերիների ու պատանդների ազատ արձակման համար. «Թաթոյան» հիմնադրամ

Ռուբեն Վարդանյանի հացադուլը պայքար է գերիների ու պատանդների ազատ արձակման համար. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանական իշխանությունն Արցախի առաջնորդների, հանրային-պետական գործիչների, ինչպես նաև զինվորականների անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով գլոբալ հարցեր է լուծում. նվաստացնել հայ ժողովրդին, մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, վրեժի շարժառիթով իբր ցույց տալ սեփական թվացյալ առավելությունները երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու և մեր ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: Այս մասին գրել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

«Ապրիլի 5-ից (արդեն 17 օր) Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլը պայքար է` աշխարհի ուշադրությունը հրավիրելու կատարվող բացարձակ անօրինական գործընթացի վրա և հասնելու բոլոր գերիների ու պատանդների ազատ արձակման։ Սա միայն անձերի հարց չէ, սա մեր երկրի, մեր արժանապատվության հարցն է»,- ասվում է հայտարարությունում։

Ըստ «Թաթոյան» հիմնադրամի՝ Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անդադար գործելու, անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ապօրինաբար ձերբակալել է Արցախի 8 ռազմաքաղաքական գործիչների։