15 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է․ «Զվարթնոց» օդանավակայանի պարզաբանում

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է․ «Զվարթնոց» օդանավակայանի պարզաբանում

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է:

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

ABCmedia-ի հետ զրույցում  «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը  հայտնեց , որ դեպի Երևան ժամանող և Երևանից մեկնող 12 չվերթերի հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող աշխատանքներն են եղել,որոնք կավարտվի ժամը 13:30-ին:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026