ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Սիրանուշ Սահակյան

Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհվի, դա կմեծացնի նրան ազատ արձակելու հնարավորությունը։

«Մրցանակի արժանանալը կարող է հանգեցնել այն բանին, որ Վարդանյանի ազատ արձակման գործընթացին միանան մարդու իրավունքներով զբաղվող անձինք և կազմակերպությունները, իսկ դա դրական ազդեցություն կունենա։ Բայց Բաքուն քաղաքական կամ խմբային շահերը վեր է դասում համամարդկային արժեքներից, հետևաբար, ադրբեջանական կողմի գործողությունները դժվար է կանխատեսել», – ասել է Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ապրիլին Ռուբեն Վարդանյանին առաջադրել էին 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։