ABCMEDIA
Արթուր Խաչատրյանը չգիտի՝ ի՞նչ հիմքով են իրեն բերման ենթարկել

Արթուր Խաչատրյանը չգիտի՝ ի՞նչ հիմքով են իրեն բերման ենթարկել

Ժամեր առաջ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանն ազատ է արձակվել։ Վերջինիս բերման էին ենթարկել Երևան-Սևան մայրուղին Հրազդանի հատվածում փակելու ժամանակ։

«Քաղաքացիական հագուստով ոմն մեկը, ով ակնհայտ ուժային կառույցի ներկայացուցիչ է, ասաց՝ ձեր ակցիան էստեղ մի՛ կազմակերպեք։ Ես ներկայացրի Հանրապետությունում տիրող վիճակը, հարցրի՝ ինչ է մտածում, պատասխանեց՝ ինձ հարցեր մի տուր։ Մի քանի հարց էլ տվեցի, բայց նյարդային մարդ էր, չդիմացավ, ուժ գործադրելով բերեցին բաժին, բարձրացրին 3-րդ հարկ։ Փորձեցի հասկանալ՝ ինչ հիմքով են բերման ենթարկել, հերթապահ ոստիկանները խոստացան ճշտել, ասել, բայց դեռ լուր չկա։ Ուզում եմ հանդիպել նրանց ղեկավարների հետ, որովհետև ակնհայտ գիտեին՝ ով եմ։ Էլի եմ կրկնում՝ կարգ չեմ խախտել, պարզապես հարցրել եմ, եթե թուրքերը ճանապարհը փակեին իրենք էլի՞ ուժի գործադրմամբ կբացեին, թե ոչ»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի փորձել է հասկանալ, թե ինչպես են ոստիկանները պաշտպանելու մեր հայրենակիցներին, սակայն այդ հարցը նրանց բարկացրել է։
Պատգամավորին բերման ենթարկելու, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու՝ ոստիկանական քայլերը, պատգամավորը մեկ բառով ներկայացրեց՝ ոստիկանապետություն։