ABCMEDIA
Կեղծ սահմանազատմամբ ուզում են Տավուշի ամուր դիրքերը թշնամուն հանձնեն․ տավուշեցի

Կեղծ սահմանազատմամբ ուզում են Տավուշի ամուր դիրքերը թշնամուն հանձնեն․ տավուշեցի

Տավուշում իրականացվող ակցիան ինքնանպատակ չէ, մենք ուզում ենք կանխել կեղծ սահմանազատումը. լրագրողների հետ զրույցում ասել է Նոյեմբերյանում ճանապարհ փակած տավուշցին։
«Հիմա մեր հայրենիքը մասնատում են․ մեկ տարի առաջ՝ Արցախը, հիմա՝ Տավուշը, վաղը Գեղարքունիքն ու Սյունիքն է լինելու։ Մեր նպատակը կեղծ սահմանազատումից խուսափելն է»,- ասել է նա։
Խոսելով Տավուշի դիրքերի մասին` ակցիայի մասնակիցը հիմնավորել է, թե ինչու՞ չպետք է հանձնել դրանք։
«Տավուշի դիրքերում մեր զորքը կանգնած է անհամեմատ շահեկան դիրքով՝ լեռների, սարերի վրա։ Եթե էդ դիրքերը զիջենք, Տավուշը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ, թիրախում։ Ասածս ստուգելու համար առաջարկում եմ գնալ Սյունիք ու Գեղարքունիք․ մեր գրեթե ամբողջ դիրքերը դիտարկվում են»,- ասել է ակցիայի մասնակիցը։