ABCMEDIA
Տավուշցիների հետ բանակցող մարզպետը Բագրատ Սրբազանին տեսնելուց հետո հեռացել է

Տավուշցիների հետ բանակցող մարզպետը Բագրատ Սրբազանին տեսնելուց հետո հեռացել է

 ՊՆ-ի մի քանի պիկապ, բեռնատար և առանց համարանիշի ավտոմեքենա փորձել են դուրս գալ, սակայն ճանապարհը փակած ցուցարարները թույլ չեն տվել․ պատմում է ABC media-ի թղթակիցը Տավուշից։

Քաղաքացիները նշում են, որ մեքենաների մեջ քարտեզագրողներն են և նրանց թույլ չեն տալու անցնել։

Այնտեղ է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը բանակցում էր ցուցարարների հետ, սակայն Բագրատ Սրբազանի գալուց հետո հեռացել է։