Տավուշում տեղի ունեցող դեպքերը անկյունաքարային են․ Սուրեն Պետրոսյան
Վճռական պահ է, որովհետև պայքար չէ միայն Տավուշի համար․ պայքար է ինքնության համար, պետության ու պետականության համար․ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Այս պահին անկյունաքարային է Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս պայքարը արդար է, որը պետք է շարունակել խաղաղ գործընթացով»,- ասել է քաղաքագետը։
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Տավուշի ցույցերին մասնակցելու ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքագետ
Սուրեն Պետրոսյանին։ Նրան տեղափոխել էին Էրեբունու ձերբակալվածներին պահելու վայր։
Երեկ՝ 3 օր անց, նրան ազատ են արձակել։