ABCMEDIA
Անօրինական այս ծրագիրը պետք է կասեցվի․ Արսեն Գրիգորյանը՝ Տավուշի գյուղերի հանձնման մասին

Անօրինական այս ծրագիրը պետք է կասեցվի․ Արսեն Գրիգորյանը՝ Տավուշի գյուղերի հանձնման մասին

Խնդիրը միայն Կիրանցինն ու այստեղի մեր հայրենակիցներինը չէ, այն բոլորինս է․ Կիրանցում ասել է վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

«Երբ իմացա, որ մեր հայրենակիցները ոտքի են կանգնել և ուզում են պահել իրենց հողերը, իրենց գերեզմանները, իրավունքները, առաջին օրվանից եկա այստեղ, եկա՝ մեր հայրենակիցներին ասելու,  որ ես ձեզ հետ եմ, ձեր կողքին եմ և հակաօրինական այս ծրագիրը պետք է անպայման կասեցվի։ Մեր ժողովրդի պահանջն արդար և ճշմարիտ պահանջ է»-, ասել է երգիչը։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ իր գործընկերները չեն միանում այս կոչին, մշակութային գործիչը կոչ արեց հարցնել իրենց։ «Ես չգիտեմ, երևի չեն էլ պատկերացնում՝ ինչ է կատարվում այստեղ, թող գան, տեսնեն, թող խոսեն մեր տատիկ-պապիկների հետ, խոսեցնեն մեր երեխաներին, տեսնեն՝ ինչու են նրանք ոտքի հելել, արդյոք հաճելի՞ է, որ այստեղ նստած են ասֆալտին և բողոքում են այս ծրագրի դեմ»,-ասել է նա։
 
Գրիգորյանի խոսքով՝ այսօր նեղության մեջ են, ողբերգություն են ապրում, վտանգի տակ են և չգիտես՝ վաղը ինչ է կատարվելու իրենց հետ, դրա համար պետք է ավելի խորը մտածենք։