20 Հլս
2024
19.4° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մախսուդյանի որդուն մեղադրում են իր ոտքին բարձրացած ԵԿՄ մեքենայի դիմապակուն հարվածելու համար․ պաշտպան

Մախսուդյանի որդուն մեղադրում են իր ոտքին բարձրացած ԵԿՄ մեքենայի դիմապակուն հարվածելու համար․ պաշտպան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել խմբի կազմով խուլիգանության կատարելու հոդվածով․ ABC media-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Խոսքը ապրիլի 21-ին ԵԿՄ-ի մեքենայի հետ կապված միջադեպի մասին է, երբ մեքենան փորձել է մխրճվել հավաքված մարդկանց մեջ, և դրա ընթացքը փորձել են կասեցնել, մի քանի անձինք հարվածներ են հասցրել մեքենային։ Կոնկրետ Մախսուդյանի արարքն այդ միջադեպում սահմանափակվում է ընդամենը մեկ անգամ մեքենայի դիմապակուն հարվածելով,  և այն էլ այն բանից հետո, երբ այդ մեքենան բարձրացել է իր ոտքին։ Այդ վնասվածքն առ այսօր կա»,-ասել է Խուդոյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ մեքենայում եղած անձինք և՛ Մախսուդյանի, և՛ շրջապատի մարդկանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, ինչից նյարդայնանալով և ցավից դրդված՝  Մախսուդյանը ձեռքով հարվածել է դիմապակուն։

«Հիմա վարույթ իրականացնող մարմինը գնահատել է, որ այդ արարքում խմբի կազմում խուլիգանություն է տեսնում»,-ասել է Խուդոյանը։