ABCMEDIA
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգերը

Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգերը

Հնդկաստանից վերջերս ձեռք բերված «ATAGS» հրետանային համակարգն արդիականացվել է. հայտնել է «Bharat Forge» ընկերությունը:

Indian Defense Research Wing-ի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված ATAGS համակարգերը հագեցած են հայերեն ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով ուսուցման ժամանակահատվածն ու սխալների հավանականությունը:

Բալիստիկ համակարգիչները նաև հեշտորեն համակցվել են Հայաստանի ցամաքային տեղորոշման համակարգի հետ․ դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ թիրախավորել՝ մարտի դաշտում բարձրացնելով ATAGS-ի արդյունավետությունը:

Հրետանային համակարգը կարող է հարմարեցվել հայկական արբանյակային համակարգի հետ կապ ապահովելու համար, ինչը թիրախավորման առավել առաջադեմ հնարավորություններ կընձեռի: Հարմարեցվելով հայաստանյան պայմաններին՝ Հնդկաստանը ցույց է տալիս գործընկեր երկրներին հարմարավետ ռազմական լուծումներ առաջարկելու հանձնառությունը։