ABCMEDIA
Ճշմարտությունը սահմանից հասել է Հայոց մայրաքաղաք.  Գուրգեն Մելիքյան

Ճշմարտությունը սահմանից հասել է Հայոց մայրաքաղաք.  Գուրգեն Մելիքյան

«Խլված եռատոնդ շնորհավո՛ր, իմ մեծապատիվ ժողովուրդ։ Կրկին վերադառնալու ենք՝ Եռատոնը տոնելու։ Հավատացնում եմ ձեզ՝ գալու է այդ օրը. Հանրապետության հրապարակում իր ելույթում նշեց պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:

«Մեզանից խլել են մեր հավատը, դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին՝ պետականություն չունենալու պայմաններին։ Այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին։ Խոնարհվում եմ ձեր կամքի ու հզորության առաջ։ Խլել են մեզանից մեր հոգևորը, մեր արժանապատվությունը, հավատացնում եմ ձեզ՝ խարազանն իրենցն է լինելու։ Հավատացեք՝ գալու է այդ օրը։ Մենք պարտավոր ենք սատար կանգնել Հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինվորագրվել ենք հայոց գործին՝ ապացույց ձեր ներկայությունն այստեղ։ Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք, և ամբողջ հայությանն արթնացրեց։ Հավատացնում եմ ձեզ, որ այդ ճշմարտությունը պետք է լինի յուրաքանչյուրիս տներում, մեր սրտերում, որովհետև մենք հավատում ենք այդ ճշմարտությանն ու վաղվան։Եվ ուրեմն, թող Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը»,-այս մասին հայտարարել է պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։